Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սողոմոն Թեհլերյանի հուշարձան՝ առանց գետին ընկած Թալեաթ փաշայի (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլ 22,2015 17:42

Այսօր Մարալիկում Շիրակի մարզի գրեթե բոլոր պաշտոնյաների ու պատգամավորների մասնակցությամբ բացվեց Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Քանդակագործը գյումրեցի Սամվել Պետրոսյանն է, սակայն ծախսերը հոգացել էր ռուսաստանաբնակ մարալիկցի Յուրա Հովհաննիսյանը: Gyumri_005Մարալիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Արտակ Գեւորգյանը, հիշեցնելով Սողոմոն Թեհլերյանի՝ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթ փաշային գնդակահարելու փաստը, նշեց, որ 25 տարվա դատարկությունից հետո Մարալիկի հրապարակը ունեցավ նոր բնակիչ, որը Սողոմոն Թեհլերյանն է:

Ազգային հերոսի հուշարձանի բացումից հետո ռազմական ինքնաթիռները սկսեցին անց ու դարձ կատարել Մարալիկի հրապարակով՝ ավելի ոգեւորելով ներկաներին: Սկզբից եւեթ որոշվել էր Սողոմոն Թեհելերյանին քանդակել կանգնած, որի ոտքերի տակ պիտի ընկած լիներ Թալեաթ փաշան: Սակայն այսօր չտեսնելով այդ գաղափարը իրագործված՝ Aravot.am-ը վաստակավոր նկարիչ-քանդակագործ Սամվել Պետրոսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ մտափոխվեց: Վերջինս ասաց. «Անկեղծ ասած երեք ֆիգուրա էր նախատեսած ե՛ւ Թալեաթի, Էնվերի ու Ջեմալի սպանող երեք վրիժառուներին, այստեղ նախկինում եղել է Լենինի արձանը: Վրիժառուն Աստծո տված շնորհքն է, եկել է մեր էպոսից. Դավիթը Մսրա Մելիքից վրեժ լուծեց, այն պատմական է: Սողոմոն Թեհլերյանը առաջին հայ վրիժառուն է, որ սպանեց էդ մարդակերին, դահիճին, Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթին:

Gyumri_004 Gyumri_003 Gyumri_001

Վերջնականը որոշվեց ոտքի տակ ժայռ լինի, ա՛յս տարբերակը, մեզ համար հիմնականը Սողոմոն Թեհլերյանն է, թե ոտքի տակ ինչ կլինի, դա որոշիչ չէ: Նյութը բրոնզե է՝ 4 մետրանոց, պատվանդանը գրանիտ է, ճարտարապետությունն ամբողջությամբ իմ ստեղծագործությունն է: Ես ուզում եմ իմ շնորհակալական խոսքը ուղղել Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանին, որը ինձ տրամադրեց արխիվում եղածը առանց արգելքի  եւ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին ու հովանավոր Յուրի Հովհաննիսյանին, որ իմ գաղափարը կյանքի կոչեց»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Լավ արձան է: Բարեբախտաբար հերթական «կիսանդրի» չէ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930