Չինաստանի Չենդու քաղաքում ընթացող շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը կրկին փայլեց՝ 2,5:1,5 հաշվով հաղթելով Լեհաստանի թիմին:
Չնայած մեր առաջատար Էլինա Դանիելյանն այս անգամ անհաջողության մատնվեց, սակայն նրան «փոխօգնության հասան» Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը, որոնք կշեռքի նժարը թեքեցին մեր կողմը: Իսկ Մարիա Կուրսովայի կես միավորը ապահովեց Հայաստանի ընդհանուր հաղթանակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chengdu2015.fide.com-ի