Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային բանաձևերը հայրենիք չեն վերադարձնի. Րաֆֆի Հովհաննիսյան. «Առաջին լրատվական»

Ապրիլ 22,2015 16:28

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

– Վերջին ժամանակահատվածում միմյանց հաջորդում են Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձևերը, օգտագործվում է «ցեղասպանություն» եզրույթը: Սա ի՞նչ կտա Հայաստանին, ինչո՞վ կշահենք, եթե յուրաքանչյուր պետություն, մարմին, հայտարարություն տարածելով, իր շահերն է առաջ քաշում ՝ ելնելով Թուրքիայի հետ հարաբերություններից:

– Այս տարին բացվեց ԵԺԿ-ի բանաձևով, շարունակություն ունեցավ ամենատարբեր ամբիոններում՝ եկեղեցական, պետական և միջազգային, և ուշացած, բայց ողջունելի շարան է: Եվ ենթադրելի է, որ մինչև ուրբաթ՝ ապրիլի 24-ը, կլինեն այլ պետական արտահայտություններ: Սա բարոյախրատական հարթության վրա կարելի է համարել, մերթ՝ էթիկական-բարոյական, մերթ՝ յուրաքանչյուր մարմին կամ պետություն՝ իր շահերից բխող: Կարևորն այն է, թե այդ հայտարարությունները ինչ շարունակություն կունենան, այդ փաստաթուղթը ինքնին մեր հայրենիքը չի վերականգնելու: Դա ենթադրում է արդար, իրավական ուժեղ, ամուր պետություն՝ արևմտահայաց ժառանգորդների հետ համագործակցող, որը կկարողանա այդ հայտարարությունները կենսակոչել:

Անի Գևորգյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930