Լրահոս
Օրվա լրահոսը

Տրանսիլվանիայի հայկական ժառանգությունը գիտական հետազոտության կարիք ունի

Ապրիլ 22,2015 16:23

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Ռումինիայի Հանրապետության Կլուժ քաղաքի Բաբեշ Բոյայ համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Լուչիան Նաստասե-Կովաչին, ով Հայաստան է ժամանել այս օրերին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Երևանում ընթացող “Ընդդեմ ցեղասպանության հանցագործության” գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով: Կարևորելով Կլուժ քաղաքի հայագիտության ինստիտուտի գործունեությունը՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Լ. Նաստասե-Կովաչին՝ հայ ժողովրդի ու հայագիտության նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի և Հայոց Ցեղասպանության միջոցառումներին մասնակցելու համար:

Այս համատեքստում հանդիպման մասնակիցները անդրադարձել են Ռումինիայում պահպանվող հայկական մշակութային ժառանգությանը՝ մասնավորապես ընդգծելով Տրանսիլվանիայի հայկական պահոցների ուսումնասիրության կարևորությունը: Շեշտվել է, որ Հայագիտության ինստիտուտը գտնվում է պատմական Տրանսիլվանիայի տարածքում, որտեղ միջնադարում գործել է մեծ հայկական համայնք, որի գործունեությունից էլ սերունդներին ժառանգվել է պատմական, գրական և մշակութային բազմալեզու արժեքավոր ժառանգություն, որն այսօր սպասում է գիտական հետազոտության: ՀՀ ԿԳ նախարարը շեշտել է, որ արտերկրում գործող հայագիտական կենտրոնների զարգացումը Հայաստանի Հանրապետության համար առաջնային ուղղություն է: Այս նպատակով քայլեր արվել են նաև Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում հայագիտության զարգացման ուղղությամբ, մասնավորապես անցյալ տարվանից Կլուժ քաղաքի Բաբեշ Բոյայ համալսարանի Հայագիտության ինստիտուտում ռումինական կողմի ու ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ դասավանդվում է հայերեն, իսկ Բուխարեստի համալսարանում հայերենի դասավանդումը վերականգնվել է շուրջ 5 տարի: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռումինիայի բարձրագույն ուսումնական հասարակություններում հայագիտության տարածմանը և զարգացմանը առնչվող այլ հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել այդ ուղղությամբ համատեղ և հետևողական ջանքեր ներդնել:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930