Ապրիլի լույս 22-ի գիշերը երկու երիտասարդ Բերդի քաղաքի մի բնակչի այցելելով` նրանից խլել են վերջինս «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, հետո որոշ ժամանակ անց վերադառնալով` մեքենայի տիրոջը ծեծել եւ գումար են պահանջել:
Իրավապահ աղբյուրներից տեղեկացանք, որ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների պայքարի գլխավոր վարչության եւ ոստիկանության Բերդի բաժնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հանցագործություն կատարած անձինք ձերբակալվել են: Հանցագործության մոտիվը գումարի պարտքն է: Դեպքի կապակցությամբ քննություն է կատարվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ