Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիան ճանաչում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը

Ապրիլ 22,2015 15:53

Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանում այսօր մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության ժողովրդական ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահամիի հետ:

Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում և շնորհակալություն հայտնել ֆորումին մասնակցության համար, ինչը, Հանրապետության Նախագահի խոսքով, հայ ժողովրդի նկատմամբ բարեկամ սիրիացի ժողովրդի անկեղծ հարգանքի ևս մի վկայություն է: Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Սիրիայի ժողովրդական ժողովին Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերի համար։ Նախագահը բարձր է գնահատել ս.թ. մարտին Սիրիայի ժողովրդական ժողովում Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ նիստի անցկաց¬ումը և պարոն Մուհամմադ Ջիհադ ալ Լահամիի ազդեցիկ ելույթը:

Մուհամմադ Ջիհադ ալ Լահամին Նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել Սիրիայի Նախագահ Բաշար Ալ-Ասադի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և ընդգծել, որ Սիրիայում հատուկ վերաբերմունք ունեն բարեկամ Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ: Նա նշել է, որ իր գլխավորած պատվիրակության մասնակցությունը երևանյան ֆորումին վկայում է, որ Սիրիան ճանաչում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը Սիրիայի ժողովրդական ժողովի նախագահը լավ առիթ է համարել միջազգային հանրության ջանքերի համախմբման և հետագայում նմանօրինակ հանցագործությունները կանխելու համար:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-սիրիական դինամիկ զարգացող հարաբերություններին, որում, կողմերի համոզմամբ, մեծ դեր ունի սիրիահայ համայնքը: Նախագահ Սերժ Սարգսյանը ցավով է նշել Սիրիայում արդեն չորս տարուց ավելի ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին և հույս հայտնել, որ բարեկամ Սիրիան այս փորձությունից դուրս կգա ավելի ամրապնդված, երկրում շուտով կհաստատվի խաղաղություն ու կայունություն:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է նաև հայ-սիրիական բարեկամության առանցքում գտնվող միջխորհրդարանական կապերի ամրապնդումը:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930