Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը` ադրբեջանցի դիվերսանտների հարցի մասին

Ապրիլ 22,2015 15:50

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստում քիչ առաջ ելույթ ունեցավ Բելգիայի արտաքին գործերի նախարար, ԵԽ նախարարների խորհրդի նախագահ Դիդիե Ռեյնդերսը: Այնուհետև հաջորդեց պատվիրակների հետ հարցուպատասխանը: Ադրբեջանի պատվիրակության անդամները կրկին բարձրացրին դիվերսիոն գործողություն իրականացրած Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի հարցը` նրանց ներկայացնելով իբրև թե գերիներ:

Պարոն Ռեյնդերսն առանձնապես կարևորություն չտվեց նշված երկու անձանց խնդրին, այլ ընդհանուր անդրադարձավ փախստականների հետ կապված հիմնախնդրին. «Ես առաջիկա շաբաթվա ընթացքում այցելելու եմ Հայաստան և Ադրբեջան, ուստի իմ ուշադրության կենտրոնում են լինելու երկու կողմերի փախստականների հետ կապված հարցերը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930