Լրահոս
Օրվա լրահոսը

$150 միլիոնի վարկ Հայաստանին` ԵՏ ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամից

Ապրիլ 22,2015 14:37

«Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության նախագծի ֆինանսավորման համար Հայաստանի եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ մշակվել է «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիր, որով  նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 150 միլիոն դոլար վարկ: Այսօր այս մասին կառավարությունում հայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը` նշելով, որ վարկը տրամադրվում է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում Ագարակից դեպի Քաջարան 20,5 կմ. երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնելու նպատակով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930