Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվա Թուրքիան չի կարող հրաժարվել իր պետության հիմքում դրված ազգային պետական գաղափարախոսությունից» (Տեսանյութ)

Ապրիլ 22,2015 14:36

Այսօր «Բլից ինֆո» ակումբում հոգեբան Կարինե Նալչաջյանը մեկնաբանելով ցեղասպանության հոգեբանական կողմը, նշեց, որ պետք է հասկանալ` վերջին հաշվով թուրքերը, որոնք իրականացնում էին այդ սարսափելի ոճրագործությունը, պատկանում են մարդ տեսակին, ապա ի՞նչ պատահեց իրենց, այդ ի՞նչ հզոր դրդապատճառներ առաջացան իրենց մոտ, որ գնային այդ քայլին:

«Ցեղասպանությունները հոգեբանորեն նախապատրաստվում են, որոշակի էտապներ են անցնում: Օրինակ դրանից մեկը ստերիոտիպացումն է, եւ եթե մենք նայում ենք պատմությունը, մենք տեսնում ենք, որ Թուրքիայում մինչեւ ցեղասպանության բուն գործին անցնելը, իրենց ժողովրդին շատ ուժեղ ներշնչումներ են կատարել կառավարությունից: Վարկաբեկել են հայերին, որ վատ տեսակի մարդիկ են, լուրջ վտանգ են ներկայացնում, հայերը վայելում են, ապրում են մեր երկրում, իսկ թուրքերին ոչինչ չի մնում: Մենք գիտենք, որ մեր պատմական հայրենիքն է եղել, քաղաքակրթություն ենք ստեղծել, նրանք եկվոր են»,-ասաց հոգեբանը:

Նրա խոսքերով` ագրեսորը, ըստ հոգեբանության կանոնների, անգամ ոճրագործությունն անելուց հետո է ատում իր զոհին:

Տիկին Նալչաջյանի խոսքերով`ցեղասպանությունը թուրքական պետության հանցագործությունն է եղել, պիտի հասկանանք, որ թուրքերը ունեն պետական գաղափարախոսություն` պանթուրքիզմ եւ այլ, մենք իրենց թշնամիներն ենք, մենք սեպ ենք, որ թուրքական աշխարհի կոկորդին ենք, այդ գաղափարախոսությունը մեր դեմ է:

Մեր այն հարցին` կրոնը կապ ունի՞ այդպիսի գաղափարախոսության եւ քաղաքականության հետ, հոգեբանն ասաց. «Այո, իրենց կրոնական գործիչներն էլ ակտիվությամբ մասնակցել են ոճրագործություններին, որովհետեւ կրոնափոխության հարց էին դրել: Այսօրվա Թուրքիան չի կարող հրաժարվել իր պետության հիմքում դրված ազգային պետական գաղափարախոսությունից»:

 

Մեր այն հարցին էլ՝ կա արդյոք գենետիկ հիշողություն իրականում, թե այն ձեւավորվում է քարոզչության, պատմության միջոցով, հոգեբանի մեկնաբանությունը` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930