Լրահոս
Օրվա լրահոսը

Մերկելը կողմ է ցեղասպանություն տերմինը օգտագործելուն. Deutsche Welle

Ապրիլ 22,2015 14:34

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը աջակցում է այն դիրքորոշմանը, որով 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների եւ տեղահանումների առնչությամբ կարելի է կիրառել ցեղասպանություն տերմինը: Միեւնույն ժամանակ Գերմանիայի կառավարության ղեկավարը մտավախություն ունի, որ Բեռլինի կողմից այդ տերմինի օգտագործումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցման գործընթացի վրա:

«Deutsche Welle»-ի փոխանցմամբ, այս մասին երեկ ՔԴԴ/ՔՍԴ խմբակցությունների նիստի ընթացքում ասել է հենց ինքը՝ Անգելա Մերկելը: ՔԴԴ/ՔՍԴ դաշինքը եւ Գերմանիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցությունը ծրագրել են ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բանաձեւ ընդունվել:

«Ձեր ճակատագիրը զանգվածային ոչնչացման, էթնիկ մաքրումների, հետապնդումների, անգամ ցեղասպանությունների պատմության օրինակ է, որոնցով սարսափելիորեն աչքի է ընկել 20-րդ դարը»,- նշված է բանաձեւում:

Այդպիսով իշխող կոալիցիան հայերի ճակատագիրը եւ ցեղասպանություն հասկացությունը կապում է իրար, ընդ որում՝ 100 տարի նրանց սպանությունը ուղիղ ձեւով այդ տերմինով չբնորոշելով:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930