Բնակչության շրջանում բրուցելոզ հիվանդության դեպքերի վաղաժամ հայտնաբերման նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը Կոտայքի մարզում շարունակում է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ: Հիվանդության հետագա տարածումը կանխելու և այլ հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով ապրիլի 19-ին Կոտայքի մարզի բնակչության շրջանում լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել է 219 նմուշառում։ Արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է բրուցելոզի 19 դեպք:
Համաճարակաբանական հետազոտություններով պարզվել է, որ բոլոր հիվանդները շփում են ունեցել իրենց իսկ գյուղատնտեսական կենդանիների հետ: Հետագա բուժման կազմակերպման և հոսպիտալացման անհրաժեշտության ճշտման նպատակով կազմակերպվել են բժշկական զննություններ:
ՀՀ առողջապահության նախարարությունն համագործակցված աշխատանքներ է իրականացնում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Կոտայքի մարզպետարանի հետ: Բնակչության շրջանում շարունակվում է առողջ ապրելակերպի քարոզչությունը և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածումը:
ՀՀ առողջապահության նախարարություն