Լրահոս
Օրվա լրահոսը

Զաքիր Հասանով. «Հրաման է տրված ոչնչացնել ցանկացած շարժվող ռազմական օբյեկտ». Haqqin.az

Ապրիլ 22,2015 14:25

«Մեր զինված ուժերի ստորաբաժանումները ամեն անգամ արդյունավետ միջոցներ են կիրառում հակառակորդի կրակակետերը մարելու համար: Շփման գծի անձնակազմին հրաման է տրված անմիջապես ոչնչացնել ցանկացած շարժվող ռազմական օբյեկտ եւ այդ հրամանը անվերապահորեն կատարվում է»,- այս մասին, ըստ «Haqqin.az» կայքի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Նա նաեւ հավելել է. «Հայերը, որոնք վերջին ժամանակներս անհաջողություններ են կրում, գնդակոծում են բնակելի տարածքները, ոչ ռազմական օբյեկտները եւ խաղաղ բնակիչներին ականանետերից ու մեծ տրամաչափով զենքերից: Հայաստանի իշխանությունները իրենց բնակչությանը պահում են տեղեկատվական վակուումում, թաքցնում են իրենց կորուստները, երիտասարդությանը գերիներ են դարձնում»:

Հասանովը նաեւ ասել է, թե իրենց ճանապարհը ճիշտ է. «Մեր զինված ուժերը միշտ պատրաստ են ոչնչացնել թշնամուն: Մեր բանակի զինանոցում կան տեղական եւ արտասահմանյան արտադրության նոր, որակյալ, ճշգրիտ եւ մեծ կործանարար ուժ ունեցող զենքեր»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Հ. Գ. Նշենք, որ  ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով Հասանովի վերոհիշյալ հայտարարությունները՝ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ասել է, որ Ադրբեջանի ղեկավարության հրամանները հիշեցնում են Վերմախտի հրամանատարության ոճը: Բաբայանի խոսքով, նման հրամանները վերահաստատում են փաստը, որ Ադրբեջանում իշխանության ղեկին ոչ ադեկվատ մարդիկ են:

«Բայց նման հրամանները, սպառնալիքները, ահաբեկելու փորձերը մեզ վրա որևէ կերպ ազդեցություն գործել կամ խուճափ առաջացնել չեն կարող: Եթե ադրբեջանական կողմը դիվերսիա կատարի, խախտի հրադադարի ռեժիմը կամ որևէ կերպ սպառնա մեր պետությանը, մենք համարժեք պատասխան կտանք»,- ընդգծել է Արցախի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930