Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարեն ճշմարիտյան. Կանխատեսված 4,1 տոկոս տնտեսական աճը վերանայելու հիմք չկա (Տեսանյութ)

Ապրիլ 22,2015 14:17

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր կառավարության նիստից հետո, անդրադառնալով տնտեսական աճի անկմանն ու առեւտրի ծավալների նվազմանը, ասաց, որ համախառն ներքին արդյունքի կամ տնտեսության ակտիվության վրա ազդեցության առումով մեկը մյուսին «կոմպենսացնում են»: Նախարարն ասաց, որ արտահանման ավելացում է եղել նաեւ ադամանդագործության ոլորտում. «Լուրջ ծավալներ է ապահովում արդեն Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատը, այսինքն, առանձին վերցված ոլորտային ակտիվացումները կոմպենսացնում են»:

Կարեն Ճշմարիտյանի խոսքերով, պետք չէ այս իրավիճակն անվանել ճգնաժամ: Ըստ նրա, ճիշտ է գնողունակությունն ընկել է, գների անկայունություն կա, ինչը բնական է` պայմանավորված Ռուսաստանում ստեղծված իրավիճակով, բայց նախարարը կարծում է, որ կանխատեսած 4,1 տոկոս տնտեսական աճը ուժի մեջ է եւ վերանայման հիմք չկա:

Պարոն Ճշմարիտյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են միջազգային տնտեսական կառույցների կանխատեսումներն այդքան հոռետեսական, նախարարն ասաց, որ նրանք ունեն որոշակի մոդելներ եւ կոնկրետ ազդեցությունները գնահատում են, ոչ թե ավելի շատ իրական հատվածից ելնելով, ծրագրային կամ միջոցառումներից, այլ մեկ-երկու բաղադրիչով, որը նաեւ վերապահովագրում է իրենց որոշակի առումով:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930