Պոլսո հայոց պատրիարքությունը ողջունել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, որում վերջինս, մասնավորապես ասել էր. «Մենք, որպես Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում այդ տառապանքները կրած եւ որպես տարբեր էթնիկ եւ կրոնական համայնքի պատկանող ժողովուրդների թոռներ հիշատակում ենք տեղի ունեցածը, հարգանքի տուրք մատուցում մահացած օսմանյան հայերին եւ ցավակցում նրանց թոռներին»:
Թուրքական «Turkishweekly» պարբերականի փոխանցմամբ՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը արձագանքելով այս հայտարարությանը, մասնավորապես, ասել է. «Սա սուր հաղորդագրություն է, ես ուրախ եմ»:
Հոգեւորականը հավելել է, որ անցած տարի, այն ժամանակ Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես նմանատիպ հայտարարություն էր արել: «Այս ուղերձը ձիթապտղի ճյուղ է, ճիշտ այնպես, ինչպես անցած տարվանը եւ այն չպետք է չորանա»:
Հայերը եւ թուրքերը պետք է ընդհանուր ճանապարհ գտնեն, այնպես, ինչպես նրանք արել են անցյալում. «Սա ծառայություն կլինի օսմանյան հայերի համար եւ բոլոր այն մարդկանց համար, որոնք այդ ժամանակահատվածում զոհվել են: Մեր ցավն ընդհանուր է»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ