Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է փակվել դեպքի վայրի պատուհանը

Ապրիլ 22,2015 13:45

2014թ. ապրիլի 13-ին ժ.16-ին Կաշեգործների 70 հասցեում գտնվող «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության տարածքում չափագրումներ իրականացնող «Ջեւս ստուդիա» ՍՊ ընկերության աշխատակից Լեւոն Հունանյանն ընկերության երրորդ մասնաշենքի տանիքի վրա առկա արեւային լուսավորությունը ապահովող օրգանական ապակուց թմբկաձեւ տանիքի կոտրվելու պատճառով ընկել է հատակին, ապա անգիտակից տեղափոխվել է հիվանդանոց ու գիտակցության չգալով մահացել է:

Ապրիլի 22-ին հարուցվել է քրեական գործ:

Հայրը՝ Դավիթ Հունանյանը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ, իսկ նրանց ներկայացուցիչն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը:

Aravot.am-ի տեղեկությունը, թե հայրը՝ Դավիթ Հունանյանը դիմել է Երեւանի քաղաքապետին, հաստատեց տուժողի հայրը:

R_2

Նա ասաց, որ դիմել է քաղաքապետին, հարցով, թե արդյոք, «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերությունն ունեցել է Կաշեգործների 70 հասցեում շինության, շինարարական –վերանորոգման աշխատանքներ կատարելու թույլտվություն:

Ըստ Դ. Հունանյանի, դեռ նախաքննությունը չի ավարտվել, մեկ տարի էլ շարունակվում է դատաշինարարական փորձաքննությունը. «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» կազմակերպությունը, որտեղ կատարվել է այդ դեպքը, եղել է բաց լուսամուտ, որը բաց չպիտի լիներ անվտանգության նկատառումներից ելնելով:

Բայց այդ ամենն այսօր փակել են, լուսամուտները, դռները, ամեն ինչը»:

Քաղաքապետարանը պատասխանել է, որ «նշյալ կազմակերպությունը որեւէ շինարարական աշխատանք կատարելու իրավունք չեն ունեցել, դուռ բացելու իրավունք չեն ունեցել, նախագիծ չեն ունեցել, այդ հասցեում որեւէ մեկը որեւէ շինարարություն կատարելու համար հայտ, փաստաթուղթ, թույլտվություն չի ունեցել»:

Մեր տրամադրության ներքո գտնվող Երեւանի քաղաքապետարանի 10.03.2015թ.ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանին ուղղված պատասխանում, քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Ա. Քասարյանը գրել էր, որ «Հոլդինգին թույլատրվել է նշյալ տարածքը բարեկարգել եւ կանաչապատել»: Մեր հարցին, թե ինչ է դա նշանակում, տուժողի իրավահաջորդն ասաց. «Շինարարությունն այլ բան է, բարեկարգումն այլ»:

Նա նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ դեպքի վայրում գտնվող լուսամուտներն ինչու են փակվել, ինչու է բացվել դուռը, որը խանգարելու է, թույլ չի տալու փորձաքննություններ իրականացնելու համար:

Ի դեպ, դեպքի վայրը «չպահպանելու» մասին մեր հարցին, թե տեղեկացվե՞լ է վարույթն իրականացնող մարմինը, Դ. Հունանյանն ասաց, որ տեղեկացվել է քննիչ Էդգար Ավդալյանին, որի հետ տուժողի իրավահաջորդն ու նրանց ներկայացուցիչը եղել են դեպքի վայրում, կազմվել է արձանագրություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930