Բրյուսելում ՀՀ դեսպանատան դիմաց բրյուսելաբնակ հայերն ապրիլի 20-ին յամն 10 ին , բողոքի ցույց էին կազմակերպել՝ ի պաշտպանություն ապրիլի 7-ին տեղի ունեցած Հիմնադիր Խորհրդարանի անդամներ Ժիրայր Սեֆիլյանի, ՊավելՄանուկյանի, Գարեգին Չուգասզյանի, Վարուժան Ավետիսյանի և Գևորգ Սաֆարյանի ապօրինի ձերբակալությունների:
Դիմում – բողոքում ասվում էր՝
Նրանց նկատմամբ պարտադրված շինծու մեղադրանքն ու առավել ևս ձերբակալությունը, չունի ոչ մի հիմք և դատապարտելի է:
Կոչ ենք անում հայ հայրենասերներին դադարեցնել զսպված
կեցվածքը, որն այս պահին հավասարազոր է հանցանքի և գնալ Ժիրայր
Սեֆիլյան – Պավել Մանուկյան հայ տեսակի ետևից :
Ի՞նչ ենք պատասխանելու մեր երեխաներին, երբ նրանք հարցնեն, թե ինչու են ազգի հերոս և նվիրյալ հայորդիները գտնվում բանտերում:
Ուշքի եկեք :
Հայ ժողովրդի դարավոր երազանքի մասին են խոսում մարդիկ, որոնք իրականում անհաղորդ են մեր ազգի անցյալին, սպանում են նրա ներկան և անհեթեթ են դարձնում ապագայի կամ ազգային երազանքի մասին ցանկացած խոսք: Այս ռեժիմի կողմից նման քայլերն իրականում նպատակ ունեն ձախողել առողջ ու կենսունակ Հայաստանի կայացումը, որը հայ ժողովրդի երազանքի իրականացման միակ երաշխիքն է:
Ապրիլի 24-ին հանրահավաք անցկացնելու կոչեր հնչեցնողներին մեկուսացնելը թե՛ քաղաքական, և թե՛ իրավական առումով առնվազն անհեթեթություն է :
Պահանջում ենք, որ Հայաստանում գործող Եստաբլիշմենտն անհապաղ ազատ արձակի մեր ազատամարտիկներին:
Ձեռքներդ հեռու մեր ազատամարտի հերոսներից :
Կարդացեք նաև
Մամլո հաղորդագրություն