«1966-67 թվերին Մոսկվայի հայ ուսանողները կազմակերպել էին Ցեղասպանության տարելիցի առիթով միջոցառում: Վազգեն Մանուկյանն ու Բաբկեն Արարքցյանն էլ էին կարծեմ այդ ժամանակ սովորում այնտեղ: Յակոբ Զարուբյանին էլ էին հրավիրել, նա արդեն Մոսկվայում էր, փոխնախարար էր, նա գնացել ու մասնակցել էր: Թուրքական դեսպանատան մոտ ցույց արեցին, դրոշ վառեցին եւ այլն»,- այսօր «Նյութ» մամուլի ակումբում հիսուն տարի առաջ տեղի ունեցած իրադարձություները պատմեց նկարիչ Հաղթանակ Շահումյանը: Այդ հիշողությունների առիթն այն էր, որ Մոսկվայում, այս օրերին արգելվել են Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումները: «Սովետական իշխանությունը չարգելեց…»,- նկատեց բանախոսը:
Նա հիշեց նաեւ, թե ինչպես էր «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը 1965-ին լուսաբանել Ցեղասպանության հիսուներորդ տարելիցի միջոցառումների առիթով Հայաստանում եղած ցույցերը, հողերը ետ վերադարձնելու հայերի պահանջը: Բանախոսը կրկին զուգահեռ անցկացրեց մեր օրերի հետ ու ցավով ասաց, որ այն ժամանակ ԱՄՆ-ի դիրքորոշումն ավելի հստակ ու հասկանալի էր:
Aravot.am-ի հարցին`ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ հարյուրամյա տարելիցի միջոցառումները շոուի են վերածվել: «Եթե նման զգացողություն ունեք, արդեն լավ չէ»,- ասաց Հաղթանակ Շահումյանն ու հավելեց, որ ինքը նաեւ դեմ է, հայի ողբացող, խեղճ ու կրակ կերպարին ու կեցվածքին:
Այլ մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ