Aravot.am-ի տեղեկություններով` այսօր ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները որոշել էին «անակնկալ» մատուցել թուրք և ադրբեջանցի պատվիրակներին: Ծրագրել էին Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող հուշանվերներ հանձնել թուրք և ադրբեջանցի գործընկերներին:
Aravot.am-ը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց` նման բան եղե՞լ է և ինչպիսի՞ն է եղել թուրք և ադրբեջանցի պատվիրակների արձագանքը: Նա պատասխանեց. «Այո, այսօր քիչ առաջ Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության սենյակում թուրքական պատվիրակությանը պաշտոնապես հանձնեց Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող հուշանվերներ: Թուրքական պատվիրակության քարտուղարը վերցրեց հուշանվերները: Այնուհետև Նաիրա Զոհրաբյանի հետ միասին անմոռուկներ թողեցինք նաև Ադրբեջանի պատվիրակության սենյակում: Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակությունների ներկայացուցիչները անակնկալի եկան»:
Հարցին` ինչպե՞ս որոշվեց, որ նման քայլ պետք է իրականացնեն, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Կարծում ենք, որ իրենք ևս որպես ԵԽ անդամ պետություններ պարտավոր են առաջնորդվել մարդու իրավունքներին հարիր չափանիշներով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Աղջիկներ մյուս անգամ ԵԽԽՎ գնալուց հետներտ կարագ վերցրեք ,որպեսզի բաժանեք որոշ անդամների, ադրբեջանական իկրայի հետ ուտելու համար,կամ իրանք ոնց կուզեն թող օգտագործեն…