Ամերիկյան հեղինակավոր «Washingtonpost» պարբերականը Քարնեգի հիմնադրամի Կովկասի անվտանգության հարցերով առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալի «Մեծ աղետ. … Հայերն ու թուրքերը՝ Ցեղասպանության ստվերում» գրքից մեջբերել է 4 ամերիկացիների պատմությունները Հայոց ցեղասպանության մասին:
1915 թվականի հուլիսի 10-ին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն պետքարտուղար Ռոբերտ Լենսինգին ուղարկած նամակում գրել է. «Հայերի հալածանքը աննախադեպ չափերի է հասնում: Լայնորեն սփռված շրջանների հաշվետվությունները ցույց են տալիս կամայական ձերբակալությունների, սարսափելի խոշտանգումների, լայնածավալ արտաքսումների եւ տեղահանության միջոցով հայերին արմատախիլ անելու համակարգային փորձեր, որոնք ուղեկցվում էին բռնաբարությամբ, կողոպուտով եւ սպանություններով: Սա էլ իր հերթին վերածվեց ջարդի եւ հայերին ոչնչացրեց ու աղքատություն բերեց»:
Օսմանյան հրահանգների կատարումը աննախադեպ էր: Որոշ վայրերում հայ տղամարդկանց մեծ մասը կարողացան թողել իրենց տները եւ քաղաքները: Իսկ մյուսները, գրում է Արեւելյան Անատոլիայի հովիվ Հենրի Ռիկզը. «Տղամարդիկ շատ հազվադեպ են նահանգը կենդանի լքում»: Որոշ տվյալների համաձայն՝ 12 տարեկանից բարձր տղաները համակարգված սպանվում էին:
Մեկ այլ ամերիկացի միսիոներ Մերի Գաֆրամը հայերի մի խմբի հետ հեռացել է Կենտրոնական Անատոլիա. «Ամբողջ դաշտում դանդաղ շարժվող սայլակներ էին: Ժամերով ջրի կաթիլ չկար ճանապարհին եւ արեւի շողերը շատ տաք էին: Գնալու ընթացքում մենք սկսեցինք տեսնել երեկվա մահացած անցորդներին, իսկ թույլերը սկսեցին ընկնել ճանապարհի մի կողմի վրա: Դաշտերում աշխատող քրդերը շարունակաբար հարձակումներ էին իրականացնում եւ մենք կիսախելագար վիճակում էինք: Մի աղջիկ մահացած մոր մոտից վերցրեց երեխային եւ մինչեւ երեկով տարավ իր հետ: Մեկ ուրիշը մահամերձ կնոջը այնքան տարավ, մինչեւ վերջինս մահացավ»:
Կարդացեք նաև
Հալեպում ԱՄՆ հյուպատոս Ջեսի Ջեքսոնը 1916 թվականի սեպտեմբերին նամակ էր ուղարկել Սիրիայից դուրս իր տեսածի մասին. «Այս հսկայական եւ մռայլ հարթավայր Մեսքենեի թողած տպավորությունը շատ տխուր եւ խղճալի է: Ինձ հասած տեղեկատվության համաձայն՝ մոտավորապես 60.000 հայեր այնտեղ են թաղված: Նրանց տարավ սովը, բոլոր տեսակի զրկանքները, աղիքային հիվանդությունները եւ բծավոր տիֆը»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ