Նշենք, որ Սպիտակ տան բարձրաստիճան մի ներկայացուցիչ «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է, թե Սպիտակ տունը գիտակցում է, որ այս հարյուրամյա տարելիցը մեծ նշանակություն ունի ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են ժամանակակից վայրագությունների դեմ:
«Մենք տեղյակ ենք և հարգում ենք այն, որ ոմանք այս տարի հույս ունեն այլ խոսքեր լսել: Մենք հասկանում ենք նրանց տեսակետը՝ չնայած, մեր կարծիքով, նախորդ տարիներին կիրառված մեր մոտեցումն արդարացված է, քանի որ թույլ է տալիս ընդունելով անցյալը՝ շարունակել աշխատել տարածաշրջանային մեր գործընկերների հետ, փրկելով կյանքեր ներկայում», – նշել է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը:
Միացյալ Նահանգների իշխանության այլ ճյուղեր ամբողջությամբ չեն կիսում գործադիր իշխանության մոտեցումն այս հարցում: Այսպես, կոնգրեսական Ադամ Շիֆը «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ Բարաք Օբաման տիրապետում է Հայոց ցեղասպանությանը վերաբերող պատմական բոլոր փաստերին և անկեղծ խոսել է այդ հարցի շուրջ դեռևս որպես սենատոր:
Ինչ վերաբերում է Ցեղասպանության ճանաչմանը, ապա կոնգրեսականը լավատես է: «Ես իմ կողմից կարող եմ շարունակել պայքարել և հավատում եմ, որ ներկայիս նախագահը, իսկ եթե ոչ, ապա անպայման հաջորդը, այս Կոնգրեսը կամ հաջորդը կճանաչեն Ցեղասպանությունը, որովհետև փաստերն անհերքելի են», – ասաց Շիֆը:
Կարդացեք նաև
Նշենք, որ Բարաք Օբաման խնդրել է Ջեյքոբ Լյուին ղեկավարել նախագահական պատվիրակությունը և Երևանում ապրիլի 24-ի միջոցառումների ընթացքում ի նշան համերաշխության կանգնել հայ ժողովրդի կողքին:
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում