Լրահոս
Օրվա լրահոսը

Սաքո Արյան. «Մենք մեր ձեռքով Ցեղասպանության թեման դարձրինք շոու». «Ժողովուրդ»

Ապրիլ 22,2015 11:49

Լիբանանահայ գրող Սաքո Արյանը, որը մի քանի տարի առաջ է ընտանիքով տեղափոխվել Երեւան, այն կարծիքին է, որ թեեւ լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, սակայն հայ ժողովուրդը չունի ազգային ծրագիր, պարզ չէ՝ ի՞նչ ունի ասելու աշխարհին։ «Ժողովուրդ»-ը Ս. Արյանի հետ զրուցել է Ցեղասպանության թեման աշխարհին հասու դարձնելու գործում գրողի դերի մասին։

 – Պարոն Արյան, Հայոց ցեղասպանության թեմայով հայ գրականության մեջ նոր խոսքի պակաս տեսնո՞ւմ եք։

– Նոր խոսքի հնչեցումը կարեւոր է, սակայն հարցն այն է, որ հայ ժողովուրդը ազգային ծրագիր չունի։ Ապրիլի 25-ին մենք ի՞նչ տրամադրվածությամբ ենք արթնանալու, ի՞նչ նպատակ ունենք եւ ի՞նչ ենք պահանջում թուրքերից, չգիտենք, սա իմ մեջ տագնապ է առաջ բերում։ Ողբի, ցավի փտած դիակը դարձրել ենք ախտ ու Հայաստանով մեկ տարածում ենք։ Սա ինձ շատ է հուզում եւ մտահոգում։ Իսկ մենք ի՞նչ ունենք ասելու աշխարհին, Ցեղասպանության 100-րդ տարելիցն է լրանում, բայց ոչ մի տեղ չի երեւում այդ խոսքը։ Մենք թուրքի հետ պայքար ունենք, բայց մոռանում ենք, որ մեր ազգային ծրագիրը չենք կարող զուգորդել Ցեղասպանության՝ իմ նկարագրած վշտի հետ։ Մենք հռչակագրեր ենք հրապարակում, սերունդներին ասում ենք, որ նրանք պետք է պահանջատեր լինեն, իսկ այդ սերունդներին ի՞նչ ունենք տալու, սա է ինձ ամենաշատը մտահոգում։

– Նկատի ունեք՝ հիմնավոր խնդիրներն աչքաթող են արվե՞լ։

– Մենք հիմնականը թողած՝ զբաղված ենք արտաքին բաներով, մենք մեր ձեռքով Ցեղասպանության թեման դարձրինք շոու։ Ցեղասպանության թեմայի շուրջ ծավալվող ողջ գործընթացից եթե հանենք Հռոմի Ֆրանցիսկոս պապի վերջին հայտարարությունը, տակը բան չի մնա։ Եվ, այնուամենայնիվ եթե նա Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ, ապա մեզ մոտ՝ Երեւանում, կան շատ մարդիկ, որ չգիտեն, թե ով է Նարեկացին:

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930