Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյանի փաստաբանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

Ապրիլ 22,2015 11:46

Վերաքննիչ քրեական դատարանում ապրիլի 22-ին դատավոր Պետրոսյանի գլխավորությամբ դռնփակ նիստով քննվում է Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ նշանակված առաջին ատյանի դատարանի նշանակած խափանման միջոցի մասին որոշումը:

Փաստաբան Արա Զաքարյանը Aravot.am-ին հայտնեց, որ փաստաբանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, քանի որ նույն դատավորը քննել է նաեւ Գեւորգ Սաֆարյանի գործով բողոքը, ներկայացրել է իր տեսակետը եւ արդեն տվել է հարցերի պատասխանը: Փաստաբանը նկատեց, որ Գեւորգ Սաֆարյանի բողոքը դատավորը մերժել է խորհրդակցական սենյակում հինգ րոպե մնալուց հետո եւ ներկայացրել է մեկ ու կես էջանոց որոշում: Նրա ենթադրությամբ՝ դատավորը նախօրոք է պատրաստել այդ որոշումը:

Դատավորն այժմ խորհրդակցական սենյակում է:

Ապրիլի 20-ին եւ 21-ին վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Հիմնադիր խորհրդարանի հինգ անդամների՝ Ժիրայր Սեֆիլյանի, Արամ Հակոբյանի, Գեւորգ Սաֆարյանի, Պավել Մանուկյանի, Գարեգին Չուգասզյանի գործերով բողոքները:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930