Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները պայթեցրել են փուչիկները, բռնի ուժով բողոքող 4 կանանց հրապարակից հեռացրել (Տեսանյութ)

Ապրիլ 22,2015 11:40

Քիչ առաջ ոստիկանները բռնի ուժով Հանրապետության հրապարակում գտնվող «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի տարածքից հեռացրել են «Հիմնադիր խորհրդարանի» պաշտպանության համար բողոքի ակցիա անող 4 կանանց, խլել նրանց ձեռքից ցուցապաստառները եւ ծակել ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանի, Գարեգին Չուքասզյանի եւ այլ անդամների անուններով փուչիկները:

Aravot.am-ի հետ զրույցում կանանցից մեկը, որը ներկայացնում էր «Հայ կանանց ճակատը», պատմեց. «Մենք առավոտյան ցուցապաստառներով լուռ ակցիա էինք անում, ոչ մի ավելորդ բան մեզ թույլ չենք տվել: Ձեռքերումս եղել են փուչիկներ ձերբակալված տղաների անուններով եւ պաստառներ: Իրենք մոտեցան, մեզ արգելեցին այդտեղ կանգնել: Բրդելով քարշ տվեցին դեպի մայթ, ասեցին՝ թույլ չենք տալու: Ստիպված եղանք նստել սրճարանում, քանի որ հասկացանք, որ ցանկանում էին մեզ բերման ենթարկել: Սրճարանում իրենք մոտեցան, մեր ձեռքից զոռով խլեցին պաստառները, ասեղներով պայթեցրեցին փուչիկները»:

Himnadir_x_kanayq_4 Himnadir_x_kanayq_5 Himnadir_x_kanayq_2 Himnadir_x_kanayq_3

Մեր հարցին՝ Ձեզ բացատրություն տվեցի՞ն, որ դուք հյուրերի խայտառակում եք երկիրը, դրա համար ստիպված են հեռացնել՝ պատասխանեց. «Ոչ, ուղղակի ասացին՝ իրավունք չունեք ակցիա անեք: Ասեցի, որ դա մեր Սահմանադրական իրավունքն է, ազատ խոսքի իրավունքը»:

Կանայք վստահեցրին, որ իրենք հասարակական կարգը չեն խախտել, պարզապես լուռ ակցիա են արել: Նրանք պատմեցին, որ իրենց անդամներից ձերբակալել են Անի Նավասարդյանին, իսկ իրենց միայն հրել են եւ ճնշում գործադրել:

Երբ ակցիայի մասնակիցները նստեցին «Հիմնադիր խորհրդարանի» պաստառով ավտոմեքենան եւ փորձում էին հեռանալ, նրանց հետեւից ոստիկանական մեքենա գնաց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    Իսկ ինչու էին կանայք բռնի ուժով բողոքում…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930