Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վերջնականապես որոշվեց. «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր»-ը կվաճառվի

Ապրիլ 22,2015 11:26

Այսօր Կառավարությունը նիստում փոփոխություններ եւ լրացումներ կատարեց 2013 թվականի նոյեմբերի 21-ի «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի գույքի առուվաճառքի պայմանագրին հավանություն տալու մասին» որոշման մեջ՝ այդպիսով հավանություն տալով Որոտան-կասկադի վաճառքին:

Կառավարության նոր որոշմամբ, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին լիազորություն տրվեց կառավարության անունից ստորագրել նշյալ պայմանագրերը:
Հիշեցնենք, որ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների hամալիրի» գնորդն ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն է: «Որոտանի Հիդրոէլեկտրակայանների Համալիր» ՓԲԸ-ի գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո գույքի վերջնական հանձնում տեղի չէր ունեցել եւ գործարքը չէր ավարտվել, քանի որ կողմերը վերսկսել էին բանակցությունները, քննարկել պայմանագրի որոշակի դրույթներ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930