Այսօր ՀՀ կառավարությունը վաղաժամկետ դադարեցրեց Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի լիազորությունները: Այս որոշումն ուժի մեջ մտնելու հաջորդ իսկ օրից սկսած՝ 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակվեց Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրություն:
Այս առիթով, ինչպես կառավարության նիստում նշեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 15 մլն 778 հազար դրամ՝ ընտրությունները կազմակերպելու համար:
Հիշեցնենք, որ Կարապետ Գուլոյանը նշանակվել էր Կոտայքի մարզպետի պաշտոնում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ