Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյանն ու Ստեփան Դեմիրճյանը չե՞ն կիսում ՀԱԿ-ի տեսակետը. «Հրապարակ»

Ապրիլ 22,2015 10:49

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ԱԺ անցած նիստին հայտարարեց, թե ՀԱԿ-ը բոյկոտելու է այդ հայտարարության քվեարկությունը, քանի որ կոպտագույն սխալ է, երբ ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում դրվում է Հայոց ցեղասպանության ճանաչումը, այն դեպքում, որ Հայաստանի

Հանրապետությունն իր ստեղծման պահից առաջնորդվել է միջազգային իրավունքի նորմերով եւ ճանաչել է Թուրքիան իր ներկա սահմաններով։ ՎՍԴՀԿ ղեկավար, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին երեկ հարցրինք՝ չե՞ք կիսում ՀԱԿ-ի տեսակետը։ «Ես շատ հարգում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու նաեւ իր մտահոգություններն եմ կիսում, բայց, այդուհանդերձ, ես ցեղասպանություն վերապրած կուսակցապետ եմ, ներկայացնում եմ ցեղասպանությունը վերապրած կուսակցություն, եւ իմ կուսակցության ծրագրային հիմքում հենց պահանջատիրությունն է։ Ես իրավունք չունեմ չառաջնորդվել իմ կուսակցության ծրագրային դրույթներով։ Ես կեղծ կլինեի, ի՞նչ կուսակցապետ կլինեի, եթե իմ ծրագիրը չհարգեի»,- իր քվեարկությունը հիմնավորեց Լյուդմիլա Սարգսյանը։

Նա խոստովանեց, որ չնայած այս հայտարարությունն իր կարծիքով գործընթացների վրա մեծ ազդեցություն ունենալ չի կարող, բայց չեն կարող դեմ քվեարկել, եւ ինքն այդ մասին դեռ նախորդ քառօրյայի ժամանակ ասել է Լեւոն Զուրաբյանին, դրա համար էլ Զուրաբյանն ԱԺ ամբիոնից խոսել է ՀԱԿ կուսակցության մասին։

Չե՞ք կարծում, որ, այդուհանդերձ, հետագայում կարժանանաք ՀԱԿ-ի նախատինքներին, որովհետեւ, իրենց կարծիքով, Դուք խորհրդարան եք անցել նրանց շնորհիվ։ Մեր հարցին տիկին Սարգսյանը վրդովված պատասխանեց. «Ես շատ երախտապարտ եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ իր եւ բոլորիս աշխատանքների արդյունքում խմբակցություն ունեցանք ԱԺ-ում, բայց թող չնսեմացնեն ոչ մեկի դերակատարումն ԱԺ մտնելու պրոցեսի մեջ»։

Իսկ ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը չցանկացավ մանրամասնել եւ մեզ հետ զրույցում միայն նշեց, որ ինքը նման հայտարարության անհրաժեշտություն, այնուամենայնիվ, տեսնում է. «Մենք գտնում ենք, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված՝ խորհրդարանը պարտադիր պետք է հայտարարությամբ հանդես գար»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930