Ապրիլի 27-ին լրագրող Գոհար Արշակյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարեւոր գործերով վարչություն, որպես վկա հարցաքննվելու: «Ես դեռ ոչինչ չեմ արել այս համակարգին, հակառակը նա խլեց ինձանից ամեն ինչ, մի քանի անգամ խլեց աշխատանքս՝ ամենակեղտոտ ձևերով՝ միշտ իմ ճանապարհին կանգնելով, չնայած որ արդեն առողջական խնդիրներ ունեի, հետևաբար բուժման կարիք…Խնդրեմ՝ հերթական անակնկալը իրեն սպառած ռեժիմի կողմից», իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրողը:
Գ.Արշակյանն ամեն շաբաթ «Առավոտում» ներկայացնում է «Հայերը Ցեղասպանությունից հետո» շարքը: