Լրահոս
Օրվա լրահոսը

Էլէներգիայի թանկացման համար հիմնավորումներ չկան. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 22,2015 10:14

Վերջերս մամուլում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացման վերաբերյալ, սակայն իրավասու կառույցները այդ տեղեկությունները չեն հաստատում։

Մասնավորապես նշվում է, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը շուտով էլեկտրաէներգիայի թանկացման մասին հայց կներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որն էլ, ամենայն հավանականությամբ, հայցին դրական ընթացք կտա:

Սակայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի ղեկավար ՆԱՏԱԼՅԱ ՍԱՐԱՋՅԱՆԻ տեղեկացմամբ, ընկերությունը որեւէ իրավասություն չունի սակագնի փոփոխության վերաբերյալ հայց ներկայացնել հանձնաժողովին. «Մենք ընդամենը կարող ենք ընկերության ծախսերի մասին տեղեկատվություն ներկայացնել, ինչպես շատ այլ ընկերություններ: Որից հետո հանձնաժողովի իրավասությունն է որոշում կայացնել էլեկտրաէներգիայի թանկացման մասին, եթե ներկայացրած ծախսերն ուսումնասիրելուց հետո դրա նպատակահարմարությունն արդարացված լինի»:

Նատալյա Սարաջյանի տեղեկացմամբ՝ ընկերությունում առայժմ ծախսերի համապարփակ ուսումնասիրություններ են կատարվում, եւ հայտնի չէ, թե դրանք երբ կավարտվեն: Սակայն մի բան պարզ է՝ ընկերությունը ինչպես վերջին մի քանի տարիներին, այնպես էլ հիմա մեծ վնասներով է աշխատում, ինչն էլ կարող է ՀԷՑ-ին սնանկացման առաջ կանգնեցնել:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար ՄԱՐԻԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք որեւէ նախատրամադրվածություն չունեն էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության առնչությամբ եւ միայն ՀԷՑ-ի հաշվարկներն ու ծախսերը ստանալուց եւ 60 օրվա ընթացքում դրանք ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրելուց, վերլուծելուց հետո կկարողանան իրենց դիրքորոշումը հայտնել:

Մարիամ Ստեփանյանը նաեւ հիշեցրեց, որ օրերս հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ սակագինը բազմագործոն եւ բազմաբնույթ երևույթ է, եւ դրա փոփոխության համար պետք է հաշվի առնվեն բոլոր այդ գործոնների վրա տեղի ունեցած ազդեցությունները, այլ ոչ թե միայն ՀԷՑ-ի հավակնություններն ու շահերը:

Ռոբերտ Նազարյանի տեղեկացմամբ՝ հանձնաժողովը երկակի գործառույթ է իրականացնում՝ նախ ապահովելով լիցենզավորված ընկերությունների ֆինանսական կայունությունը, հետո նոր՝ սպառողների շահերի պաշտպանությունը: Ուստիեւ սակագնի վերանայման անհրաժեշտության վերաբերյալ հարց բարձրանալու դեպքում հանձնաժողովը աշխատելու է այս սկզբունքով՝ փորձելով հավասարակշռված որոշում կայացնել:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930