Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գարնանը շատ ծնեբեկ կերեք

Ապրիլ 22,2015 11:45

Գարունն այն ժամանակահատվածն է, երբ կարելի է սկսել բնության բարիքներից օգտվել: Այժմ հրաշալի ժամանակն է օգտագործել ծնեբեկ, որն ունի ավելի քան 200 տեսակ: Այս բույսը հանդիպում է թփուտներում, մացառուտներում, քարքարոտ լանջերին: Այս բույսից ոչ միայն համեղ կերակրատեսակ են պատրաստում, այլեւ օգտագործում են որպես դեղաբույս: Բուժական նպատակով օգտագործվում են բույսի արմատը, կոճղարմատը եւ մատղաշ ընձյուղները, որոնք պարունակում են միկրոտարրեր` ցինկ, կալիում, կալցիում, նատրիում, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ, վիտամիններ` B1, B2, B9, C, E, A, PP, կարոտին, գլիկոզիդներ, կումարին, վանիլին, ֆիլիդոնաթթու: Հարուստ է սպիտակուցներով եւ ճարպաթթուներով:

Պրովիտամին A (բետա-կարոտին)՝ դրական ազդեցություն տեսողության համար, բարելավում է նաեւ մաշկի վիճակը: Շնորհիվ կալցիումի եւ ֆոսֆորի, ծնեբեկը օգտակար է ոսկրային հյուսվածքների համար: Ծնեբեկն ունի հանգստացնող ազդեցություն՝ շնորհիվ իր մեջ պարունակող մագնեզիումի: Պարունակում է նաեւ յոդ, որը հատկապես օգտակար է կանանց համար:

Վիտամին PP` նիկոտինաթթուն օգտակար է աթերոսկրելոզի, հեպատիտի, լյարդի ցիռոզ հիվանդության կանխարգելման եւ բուժման համար: Կանանց հղիության եւ կրծքով կերակրելու` լակտացիոն շրջանում. թուլացնում է արյան անոթները, իջեցնում արյան ճնշումը, բարելավում է արյան շրջանառությունը: Շնորհիվ մեծ քանակությամբ ֆոլաթթվի (վիտամին B9), հղի կանանց առավել եւս խորհուրդ է տրվում օգտագործել ծնեբեկ:
Այս բույսն ունի միզամուղ, զարկերակային ճնշումն իջեցնող հատկություն, սրտի աշխատանքը կարգավորող, հանգստաբեր ազդեցություն: Կիրառվում է ջրգողության, ցիստիտների, երիկամային հիվանդության, շագանակագեղձի բորբոքման բուժման ժամանակ:

Ծնեբեկը օգտագործվում է որպես կոսմետիկ միջոց, այս բույսի հիմքով պատրաստված դիմակները մաքրում եւ փափկեցնում են մաշկը:

Ծնեբեկը հակացուցվում է ստամոքսի եւ 12-մատյա աղիքի խոցի դեպքում:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
21.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930