Լրահոս
Օրվա լրահոսը

Քրոնիկ գաստրիտի ժամանակ կերեք կաթնաշոռ, խաշած միս, շիլաներ

Ապրիլ 22,2015 11:30

Մի շարք արտաքին եւ ներքին գործոններ կարող են հանգեցնել քրոնիկ գաստրիտի առաջացմանը: Արտաքին գործոններն են` ոչ ճիշտ կենսաձեւը, դիետայի եւ ռեժիմի խախտումները, ալկոհոլի եւ նիկոտինի չարաշահումը: Ներքին գործոններն են` նյարդային եւ հորմոնալ խանգարումները, տեղային ախտահարումները` կապված քիմիական թունավոր գործոնների ազդեցության հետ, որոնք քայքայում են լորձաթաղանթը: Հիվանդությունը կարող է լինել առաջնային` ինքնուրույն կամ ուղեկցել այլ հիվանդությունների` ստամոքսի խոց, խոլեցիստիտներ, դեղնախտ, ավիտամինոզ եւ այլն:
Գաստրիտներն առաջանում են ստամոքսահյութի բարձր կամ ցածր թթվայնության ֆոնի վրա, որը սկզբունքային նշանակություն ունի բուժման ճիշտ կազմակերպման համար: Հիվանդության ախտանիշներն են` ծանրության կամ ցավի զգացողությունը սրտի գդալի շրջանում, ախորժակի վատացումը, գխտոցը, այրոցի զգացումը, երբեմն էլ սրտխառնոցը` փսխումով:

Այս հիվանդության բարդություններից են համարվում հետագա խոցային հիվանդության եւ ստամոքսի չարորակ ուռուցքի առաջացումը: Սովորաբար նախաուռուցքային վիճակ է համարվում ցածր թթվայնությամբ ուղեկցվող գաստրիտները, իսկ բարձր թթվայնությամբ ընթացողը սպառնում է խոցային հիվանդության առաջացմանը եւ համարվում է նախախոցային վիճակ:

Ինչպես որոշ հիվանդությունների, այս հիվանդության դեպքում եւս շատ է կարեւորվում դիետայի պահպանումը: Պետք է ուտել օրական 4-5 անգամ եւ սննդակարգում ընդգրկել կաթնաշոռ, խաշած միս, ձկան ոչ յուղոտ տեսակներ, բանջարեղենային խյուսեր, մասուրի հյութ, պաքսիմատ, շիլաներ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
21.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930