Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնված օրվանից մարդ ծերանում է

Ապրիլ 22,2015 11:15

Մի ժամանակ կրիտիկական տարիք համարվում էր 25-ը. իբրեւ թե մարդն այդ տարիքից սկսում է վախենալ ծերանալուց: Ըստ հոգեբանների, 25 տարեկանից հետո մարդ հակված է իր հասակակիցներին համարել իրենից մեծ: Ոչ միայն կանայք, այլեւ տղամարդիկ ավելի շուտ նկատում են ընկերների շրջանում մազերի ճերմակում, ճաղատություն:
Գիտնականները ծերացման պրոցեսը սկսված համարում են հենց ծնվելու պահից: Գիտնականները պնդում են, որ մարդու տեսողությունը երբեք այնքան սուր չի լինում, որքան ծնվելու պահին: Այնուհետեւ ակնախնձորի առաձգականությունն աստիճանաբար թուլանում է:

Մարդ 15 տարեկանում եթե շատ սուր առարկաները տեսնում է 7սմ հեռավորության վրա, ապա 25 տարեկանում տեսնում է 12 սմ, 40 տարեկանում` 40 սմ հեռավորությունից, իսկ 50 տարեկանից հետո, որպես կանոն, օգտագործում են ակնոց:

Տարիքի հետ մարդը կորցնում է բջիջների զգալի մասը, որոնք արդեն երբեք չեն վերականգնվում: Մեր կենսական ուժերը մեծ թափով աճում են մինչեւ 20 տարեկանը, հաջորդ 20 տարիներում մնում են այդ նույն մակարդակի վրա եւ միայն հետո առաջանում է անկման նկատմամբ որոշակի հակում:

Ժամանակի ընթացքում ջրի պարունակությունը բջիջներում պակասում է, եւ հատկապես այդ պատճառով մաշկը կորցնում է թարմությունն ու առաձգականությունը, թառամում, կնճիռներով պատվում: Ստամոքսի բջիջներում եւ մկաններում ժամանակի ընթացքում տեղի են ունենում այդ օրգանները թուլացնող փոփոխություններ:

Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է որքան հնարավոր է՝ ուշ ծերանալ: Առողջությունը պահպանելու եւ երկար ապրելու համար մարդ օգտագործում է տարատեսակ դեղաբույսեր եւ օգտվում բժշկության բիոքիմիական նորագույն հայտնագործություններից, որոնք իբրեւ թե կարող են երկարացնել երիտասարդությունը:

Բժիշկ Հասմիկ Խաչատրյանը երիտասարդությունը երկար պահպանելու համար խորհուրդ է տալիս շատ օգտագործել մրգեր, բանջարեղեն, սնկեր, քանի որ դրանք պարունակում են վիտամիններ, հանքանյութեր, պոլիսախարիտներ, հակաօքսիդանտներ եւ կրճատել մսամթերքը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
21.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930