Լրահոս
Օրվա լրահոսը

Գալիպոլի կժամանեն 24 երկրների և կառավարությունների ղեկավարներ. civilnet.am

Ապրիլ 21,2015 22:35

24 երկրների և կառավարությունների ղեկավարներ կմասնակցեն ապրիլի 24-ին Գալիպոլիի (Չանաքքալեի) ճակատամարտի 100-ամյակի միջոցառմանը Թուրքիայում: Անկարան պաշտոնապես հրապարակել է երկրների ցանկը, որոնք մասնակցելու են այդ միջոցառմանը: Ընդհանուր առմամբ, տարբեր մակարդակով մասնակցելու է շուրջ 80 երկրի ներկայացուցիչ:

Նախագահի մակարդակով ներկայացող երկրները հետևյալն են՝ Ալբանիա, Ադրբեջան, Բոսնիա և Հերցոգովինա, Ջիբութի, Չադ, Հարավային Սուդան, Իրաք, Իռլանդիա, Մոնտենեգրո, Կատար, Պակիստան, Մակեդոնիա, Նիգեր, Սենեգալ, Սլովենիա, Սոմալի, Թուրքմենստան, Կոսովո և Հյուսիսային Կիպրոսի չճանաչված հանրապետություն: Մեծ Բրիտանիան կներկայացնի արքայազն Չառլզը: Ներկա են լինելու Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Մոլդովայի և Ռումինիայի վարչապետերը:

Ռուսաստանն ու Ալժիրը կներկայանան խորհրդարանի խոսնակի մակարդակով,

Աֆղանստանը, Գամբիան և Զամբիան՝ փոխնախագահների:

Չի հաղորդվում Միացյալ Նահանգների մասնակցության և դրա ձևաչափի մասին:

Մի քանի տասնյակ երկրներ ներկայացված են տարբեր նախարարների ու դեսպանների մակարդակով: Ուշադրություն է գրավում աֆրիկյան երկրիների առատությունը, իսկ Հարավային Ամերիկայի երկրները գրեթե ներկայացված չեն:

Եթե Ադրբեջանից ներկա է լինելու նախագահ Իլհամ Ալիևը, ապա Վրաստանից պաշտպանության նախարարը: Ֆրանսիան նույնպես կներկայանա պաշտպանության նախարարի մակարդակով, իսկ Գերմանիան՝ պաշտպանության նախարարի խորհրդականի մակարդակով: Վատիկանը ևս ներկայացուցիչ է ուղարկելու Թուրքիա:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` civilnet.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930