Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետներին ներկայացվեց ուսումնական անդրանիկ ձեռնարկը

Ապրիլ 21,2015 21:20

Ապրիլի 21-ին Փորձաքննությունների ազգային բյուրոյի կոնֆերանսների դահլիճում տեղի ունեցավ «Փորձաքննությունը քաղաքացիական գործերով դատական վարույթի շրջանակներում» թեմայով կոնֆերանս, որին ներկա էին դատական, դատախազական, փաստաբանական, փորձագիտական, բուհական, ինչպես նաև այլ ոլորտների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը: «Փորձաքննությունը քաղաքացիական գործերով դատական վարույթի շրջանակներում» գիտական թեմայի ղեկավար, ՀՀ կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Եզեկյանը Միջոցառման ընթացքում ներկայացրեց նշված վերտառությամբ ուսումնական ձեռնարկը, որն առաջինն է ՀՀ-ում: Ելույթներով հանդես եկան ձեռնարկի համահեղինակներ Գայանե Սահակյանը և Դիանա Ջավադյանը:

forcaget2

Արծարծվեցին դատական փորձաքննության էությանը, փորձաքննության նշանակմանը քաղաքացիական դատավարությունում, փորձագետի եզրակացության գնահատման առանձնահատկությունները ՀՀ-ում և արտերկրներում:

Ուսումնական ձեռնարկն, անշուշտ, կօժանդակի ոչ միայն ուսանողներին, այլ նաև ոլորտի պրակտիկ մասնագետներին: Այն, քաղաքացիա-դատավարական օրենսդրության բարեփոխումների համատեքստում, օգտակար կլինի նաև դրա կատարելագործման հարցերում:

Բյուրոյի տնօրեն Ա. Ջավադյանը և կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի վարիչ Ա. Եզեկյանը համոզմունք հայտնեցին, որ աշխատանքները կլինեն շարունակական:

Փորձաքննությունների ազգային բյուրոյի մամուլի պատասխանատու Լանա Մշեցյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930