Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանում քննարկվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների հասցրած մարդկային վնասները:
Պատվիրակները դատապարտեցին ահաբեկչական այս խմբավորման գործողությունները: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանը դատապարտեց ահաբեկչական գործողությունները, հատկապես Սիրիայում, մասնավորապես հայկական համայնքի նկատմամբ կատարվածը, եզդիների ցեղասպանությունը:
Լևոն Զուրաբյանը հիշատակեց բոլոր ցեղասպանությունները՝ կատարված մարդկության նկատմամբ, այդ թվում Հայոց ցեղասպանությունը, Ռուանդայի, Բոսնիայի ցեղասպանությունները, Հոլոքոստը: Այնուհետև առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը:
Կարդացեք նաև
Առաջարկությունն ընդունվեց, և ԵԽԽՎ պատվիրակները մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանության զոհերի հիշատակը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ