Ապրիլի 24-ին Փարիզի Էյֆելյան աշտարակի լույսերը կհանգչեն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Այդ մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։ Փարիզի քաղաքապետի որոշմամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը՝ ժամը 22-ին (Երեւանի ժամանակով կեսգիշերին) Էյֆելյան աշտարակի լույսերը ժամանակավորապես կհանգչեն՝ խորհրդանշելով Փարիզի սգո տուրքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։