Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյանը կդիմի մարդու իրավունքների եվրոպական դատարան

Ապրիլ 21,2015 19:20

Վերաքննիչ վարչական դատարանն այսօր մերժեց Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի վերաքննիչ բողոքը: Նրա պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը պահանջել էին չեղյալ համարել Վարչական դատարանի՝ նոյեմբերի 21-ի որոշումը՝ Կիվիրյանին 50.000 դրամ վարչական տուգանքի ենթարկելու մասին: Տուգանքի վերաբերյալ պահանջից բացի պաշտպանները պահանջել էին ոչ իրավաչափ ճանաչել Կոմիտաս 5 հասցեում բարձրահարկ շենքի շինարարության ժամանակ ոստիկանների գործողությունները Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ:

«Զարմանալի չէր այս վճիռը, սպասելի էր, որ դատարանը կայացնելու է նման վճիռ, քանի որ Հայաստանում անկախ դատարաններ չկան, ողջ դատական համակարգը նախագահական նստավայրի՝ Բաղրամյան 26-ի խամաճիկներն են»,- դատական նիստից հետո Aravot.am-ին ասաց Արգիշտի Կիվիրյանը:

Մեր հարցին՝ ինչ է անելու, վճարելո՞ւ է տուգանքը, նա պատասխանեց, բողոքարկելու է Վճռաբեկ դատարան, ապա դիմելու է մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Սա Արգիշտի Կիվիրյանի վարչական 8-րդ գործն է եւ երրորդը դատարանում պարտվածներից: Եւս երկու վարչական գործ այժմ բողոքարկման փուլում են, դիմելու է Վճռաբեկ դատարան:

Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպից հետո Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930