Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընթացքում այս պահին ընթանում է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հարցուպատասխան:
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը հարց բարձրացրեց, թե Ադրբեջանում քաղբանտարկյալների թեմայով քննարկումն անցնում էր կիսադատարկ դահլիճում: Այնուհետև նշեց, թե դա խոսում է Վեհաժողովի կեղծ դեմքի մասին:
Թորբյորն Յագլանդը խուսափեց բուն հարցին արձագանքել ու հայտարարեց. «Կարող եմ ասել, որ մենք միասնական աշխատում ենք Ադրբեջանի իշխանությունների հետ: Ձևավորել ենք փորձագիտական խումբ, որտեղ ներգրավված են նաև տվյալ երկրի կառավարման օղակների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Հատկապես մտահոգիչ է երկրում օրենսդրությունը՝ դատական իշխանության գործունեության վերաբերյալ: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ այդ ուղղությամբ աշխատում ենք, մշակվել է գործողությունների պլան, որտեղ շեշտը դելու ենք դատական համակարգի անկախության և այդ ոլորտի աշխատանքի վրա»: Հարցուպատասխանին հետևեց ԵԽԽՎ բյուջեի քննարկումները: Հայտարարվեց, որ Թուրքիան մեծացնում է ֆինանսական ներդրումները և քանի որ Վեհաժողովում և ընդհանրապես Եվրոպայում այս երկիրը մեծ ներկայացվածություն ունի, թուրքերենը այսուհետ ԵԽԽՎ-ում կդառնա աշխատանքային լեզու:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ