Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 23-24-ին ԵԽԽՎ-ն Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն կընդունի

Ապրիլ 21,2015 17:57

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի աշխատանքների ընթացքում ապրիլի 23-ին կամ 24-ին կընդունի Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն: Հայտարարության տեքստի տակ արդեն ստորագրել են ԵԽԽՎ շուրջ 200 պատվիրակներ:

Նշենք, որ հայտարարությամբ դատապարտվում են ընդհանրապես ցեղասպանությունները և մասնավորապես Հայոց ցեղասպանությունը:

Aravot.am-ը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կշիռ ունի այս հայտարարությունը, նա պատասխանեց. «Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե որքան մեծ թվով պատվիրակներ են ստորագրել այս հայտարարությունը, ապա փաստաթուղթը ծանրակշիռ է; Այն սահմանում է, որ ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Եվ այն ստորագրած պատվիրակներն իրենց հարգանքի տուրքն են մատուցում անմեղ զոհերի հիշատակին և դատապարտում մարդկության դեմ ուղղված հանցագործություններն ու ցեղասպանությունները»: Վեհաժողովի այսօրվա նիստի ընթացքում ելույթ ունեցավ Բելգիայի Ֆիլիպ թագավորը, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:

Նշենք, որ այս նստաշրջանի կարևորագույն հարցերից են Ուկրաինայում իրավիճակը, ՌԴ նկատմամբ պատժամիջոցների վերանայման հարցը, որը հանվել է օրակարգից:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930