Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկանք. ի՞նչն է համարվում ցեղասպանություն. Deutsche Welle

Ապրիլ 21,2015 17:56

Ցեղասպանություն. մենք սկսում ենք համակերպվել այս ահավոր բառի հետ: Այն հնչում է Հաագայի դատարանում «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների կատարած հանցագործությունների մասին զեկույցների ժամանակ: Հռոմի պապը հայերի էթնիկական մաքրումները եւ զանգվածային սպանությունները Օսմանյան կայսրությունում անվանում է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», ինչը զայրացնում է Թուրքիայի ղեկավարությանը: «Deutsche Welle»-ն փորձել է ներկայացնել, թե ինչն է համարվում ցեղասպանություն:

Միացյալ ազգերի կազմակերպությունը 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունել է ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիան: Այն ցեղասպանությունը (genocide` հունական genos-ցեղ եւ լատինական caedre-սպանել բառերից) բնորոշում է որպես «գործողություններ, որոնք իրականացվում են ինչ-որ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբավորում մասամբ կամ ամբողջական ոչնչացնելու համար»:

Այդպիսով ձեւավորվել է ցեղասպանության նոր, միջազգային իրավունքին համապատասխան բնորոշում: Երկրները, որոնք ստորագրել են կոնվենցիան, պարտավոր են դատապարտել այս հանցագործությունը: Իսկ կասկածյալները այլեւս չեն կարող ապավինել ազգային օրենսդրության մասամբ հակասական եւ կամայական նորմերին:

Սակայն ցեղասպանության իրականացման անհերքելի ապացույցներ ներկայացնելը չափազանց դժվար է: Պետք է մեղադրյալի մեղքն ապացուցվի: Ավելին` պետք է նաեւ ապացուցվեն ցեղասպանության իրականացման դրդապատճառները: Սակայն ղեկավարները հազվադեպ են հստակ հրամաններ տալիս ինչ-որ փոքրամասնության ոչնչացման համար:

Քաղաքական գործիչները եւ պատմաբանները բուռն վեճեր են անում ցեղասպանություն հասկացության շուրջ: Բոհումի սփյուռքի եւ ցեղասպանության ուսումնասիրության համալսարանի աշխատակից Մեդարդուս Բրելը ընդգծում է, որ այստեղ բախվում են բարոյականության եւ ռեալ պոլիտիկը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930