Ապրիլի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» (DEMYC) կազմակերպության նախագահ Խավիեր Ուրտադո Միրային։
Արտաքին գործերի նախարարն ողջունել է Խավիեր Ուրտադո Միրայի այցը ԼՂՀ՝ Արցախի և Եվրոպայի միջև կապերի շարունակական ամրապնդման ու զարգացման համատեքստում:
Կարեն Միրզոյանը հույս է հայտնել, որ Արցախի երիտասարդական կառույցները կներգրավվեն երիտասարդության շահերըխթանելու նպատակով հարցերի լայն շրջանակ ներառող միջազգային համագործակցության մեջ՝ անկախ իրենց բնակությաներկրի կարգավիճակից:
Հանդիպման ընթացքում հյուրի խնդրանքով Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքական օրակարգի մի շարք հարցեր:
Կարդացեք նաև
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ