Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բանդա 2-ի գործով» ամբաստանյալ Տիգրան Հովհաննիսյանը նիստերի դահլիճ է բերվում ամբաստանյալներից ավելի ուշ

Ապրիլ 21,2015 17:28

Դատական նիստերի մասնակիցները, որոնց «ողջամիտ դիտորդ» են կոչվում, սրտատրոփ սպասում են ԱԱԾ նախկին աշխատակից Տիգրան Հովհաննիսյանի ցուցմունքին, որից հետո սպասվում է այլ մարտավարություն:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հետաձգեց «Բանդա 2-ի գործով» դատական նիստը:

Պատճառը ամբաստանյալ Կարեն Վարդանյանի նոր պաշտպանի՝ Թամարա Բաղդասարյանի դատական նիստին չներկայանալն էր:

Նախորդ նիստին ցուցմունք տվեց 9 ամբաստանյալներից իր մեղքը ընդունած , ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր էդիտա Ալիխանյանը:

Այս գործով մեղադրվում են Ռաֆայել Հարոյանը, Տիգրան Հովհաննիսյանը, Կարեն Վարդանյանը, Հայկ Կոջոյանը, Մնացական Սարգսյանը, Էդիտա Ալիխանյանը, Գոհար Գաբրիելյանը, Վահե Ստեփանյանն ու ԱԱԾ նախկին աշխատակից Մառլեն Մուրադյանը:

Էդիտա Ալիխանյաննն աշխատել էր «Հայբիզնես » բանկի սպասարկման բաժնում, որպես առաջատար մասնագետ:

Նա նկարագրեց, թե ինչպես է իր ամուսնու՝ Տիգրան Հովհաննիսյանի պարտքերը փակելու համար «գործարքներ» կատարել:

Նա որպես բանկի աշխատակից, հասանելիություն է ունեցել բանկի ավանդատուների ցանկին, ընտրել երկարաժամկետ պայմանագրերը, նշված պայմանագրերի էլեկտրոնային տարբերակները, տվել է պայմանագրի դադարեցում հրահանգը:Ապա՝ պարտքերի մարում հրահանգը, որից հետո ավանդային պայմանագրի գումարը նստել է ավանդատուի ավանդային հաշվի վրա: Այս ամենի մասին ավանդատուն տեղյակ չի եղել:

Ի դեպ, ըստ նրա ցուցմունքի, հաշիվների բացման եւ սպասարկման կարգի համաձայն, չի թույլատրվել փոխանցումներ կատարել, այդ գումարները փոխանցվել են նրա ծանոթների անուններով, նրանց իսկ անուններով բացված հաշիվների վրա:

Ամբաստանյալ Տիգրան Հովհաննիսյանի հետ կապված վկաներից մեկը ցուցմունք էր տվել, թե իմացել է, որ Տիգրանը ծառայում է Ազգային անվտանգության ծառայությունում, եւ նրան զենք է պետք:

Վկան զարմանալով, որ Տիգրանը «Որոշակի չափերով տիրապետելով «հանցավոր լեքսիկոնին» , խոսակցությունների բովանդակություններից հասկացել է, թե զենք է գնում: Նա հարցրել է՝ «ինչ եղավ խաղալիքը», «մեծ խաղալիք», «փոքր խաղալիք» արտահայտություններով:

Բանդայի անդամները մեղադրվում են ավազակային հարձակումներ կատարելու մեջ: Դրանք կատարվել են հիմնականում տարադրամի փոխանակման կետերի վրա:

Այս գործով չի հնչում, չգիտես ինչու, տուժողի՝ Հ. Մկրտչյանի մասին:

Մինչդեռ, ըստ գործի նյութերի, սպանվել էր Բագրատունյաց փողոցի վրա գտնվող տարադրամի փոխանակման կետի աշխատակից Հակոբ Մկրտչյանին, սպանել նրան հրազենով:

Դիմակավորված անձինք մուտք էին գործել տարադրամի փոխանակման կետ, պահանջել գումար, այնուհետեւ կրակել ու ոճրագործի նման դիմել փախուստի:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930