Լրահոս
Օրվա լրահոսը

Արփի Վարդանյանը նշանակվել է Ամերիկայի Հայկական Համագումարի տարածաշրջանային տնօրեն Հայաստանում

Ապրիլ 21,2015 17:26

Վաշինգտոն- Ամերիկայի հայկական համագումարը (Համագումարը) հայտնում է, որ Արփի Վարդանյանը նշանակվել է տարածաշրջանային տնօրենի նորաստեղծ պաշտոնում (տեղակայված է Երևանում):

1994թ.-ից ի վեր Վարդանյանը երկար ժամանակ եղել է Համագումարի գործունեության աջակիցը: Նա աշխատակցել է Համագումարին և Երևանում, և Վաշինգտոնում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները` տարածաշրջանի տնօրեն, գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (Վաշինգտոնում), Հայ-ամերիկյան գործակցության կոմիտեի և փորձնակության ծրագրի ղեկավար, և ՀԿ կենտրոնի տնօրեն:

Հայաստանի տարածաշրջանային գրասենյակը սերտորեն աշխատելու է Վաշինգտոնում Համագումարի կենտրոնակայանի և Լոս Անջելեսում, Կալիֆորնիայում և Բոստոնում տեղակայված Համագումարի մյուս գրասենյակների հետ: Ինչպես ավելի վաղ հայտարարվել է, Համագումարը վերակառուցում է իր` հայերի ձայնը Վաշինգտոնում առավել արդյունավետ բարձրաձայնելու  կարողությունը:

Նա հաջորդում է Արմինա Դարբինյանին, ով աշխատել է որպես Համագումարի երևանյան գրասենյակի տարածաշրջանային տնօրեն 2010թ-ից մինչ այս տարվա ապրիլ ամիսը: Վարդանյանը ապրում է Հայաստանում 1993թ.-ից և իր մեծ փորձն է բերում իր հետ, քանի որ Համագումարի հետ աշխատելուց զատ, նա աշխատել է Հայ բարեգործական ընդհանուր միության և Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի (AMAP), Մարդկային զարգացում ՀԿ-ի հետ:

Համագումարի խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը նշել են, որ «Արփիի տաղանդը և ձեռք բերած փորձը Վաշինգտոնում, Հայաստանում,  և տարածաշրջանում անգնահատելի է, քանի որ մենք ակնկալում ենք ԱՄՆ – Հայաստան, ԱՄՆ – Լեռնային Ղարաբաղ հարաբերությունների հետագա ամրապնդում: Նրա աշխատանքի փորձը Համագումարի հետ օրինակելի է  և ակներև»:

Արմինա Դարբինյանի հրաժարականի հետ կապված` համանախագահներ Բարսամյանը և Գրիգորյանը հայտնեցին. «Արմինան կատարել է մեծ գործ, ներառյալ  շփման գծում Ադրբեջանի կողմից դեպի հայկական դպրոցներ և բնակելի տարածքներ կրակի արձակման փաստագրումը: Մենք ցանկանում ենք Արմինային ամենայն բարիք ապագայում»:

 

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930