Հայկական արմատներ ունեցող հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը եւ ռեփեր Քանյե Ուեսթը Հայաստանում գտնվելու ընթացքում մանկատուն այցելությունից հետո պլանավորել են երեխա որդեգրել Քիմի պապենական հայրենիքից: Այս մասին, հղում կատարելով իր աղբյուրներին, գրել է Metro.co.uk կայքը:
Զույգը այցելություններ է կատարել եւ երեխաներին են տեսել, երբ տեսախցիկները նրանց չեն հետեւել. «Քիմը եւ Քանյեն հուսահատ կերպով որդու մասին են մտածում: Քանյեն միշտ որդի է ցանկացել, որը կարող է իր փոքր տեսակը լինել եւ իրեն նման լինել: Եվ մյուս ամիս նրանց ամուսնության առաջին տարեդարձը նշելու համար, Նորթի եղբայրը կատարյալ կլինի»,- ասել է աղբյուրը:
Նշվում է նաեւ, որ իր պապենական հայրենիքից երեխա որդեգրելով «Քիմը զգում է, որ իր որդին Նորթին եւ ընտանիքի մյուս անդամներին նման կլինի»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ