Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. Սա է Եվրոպայի Խորհրդի իրական կեղծ ժողովրդավարական դեմքը

Ապրիլ 21,2015 16:47

Այսօր ԵԽԽՎ-ում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի, Հելսինկյան կոմիտեի, Մարդու Իրավունքների Միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ կազմակերպվել էին լսումներ՝ «Ադրբեջանի քաղաքական բանտարկյալները» թեմայով։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, նման կարեւորագույն լսումներին ԵԽ անդամ որեւէ երկրի պատգամավոր, այդ թվում նաեւ՝ ադրբեջանական պատվիրակության որեւէ անդամ ներկա չէր։

Լսումներին հրավիրված էր ադրբեջանցի քաղբանտարկյալներ Լեյլա եւ Արիֆ Յունուսուֆների դուստրը, որը պատմեց իր ծնողների հանդեպ Ադրբեջանում իրականացվող հալածանքների եւ անմարդկային վերաբերմունքի մասին։ Իսկ Մարդու իրավունքների Միջազգային Ֆեդերացիայի նախագահ Սուայր Բելհասենը հայտարարեց, որ անհրաժեշտ է ԵԽԽՎ-ում անել հնարավորը՝ ադրբեջանական պատվիրակության իրավասությունները դադարացնելու համար։

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Նաիրա Զոհրաբյանը, լսումներին խոսել է նաեւ «Խավիարային դիվանագիտություն» հայտնի վերլուծության հեղինակներից մեկը, որը եւս առաջարկեց ԵԽԽՎ-ում հավաքել անհրաժեշտ քանակությամբ ստորագրություն՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման հարցը բարձրացնելու եւ քննարկելու համար։

Իսկ իր խոսքում Նաիրա Զոհրաբյանն ասել է՝ «Հարգելի գործընկերներ, այսօր այստեղ քննարկվում է լրջագույն մի հարց՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների հարցը։ Եվ նման կարեւորագույն հարցի քննարկմանը ներկա չեն ոչ միայն ադրբեջանական պատվիրակության անդամները, այլեւ այս հարցը, պարզվեց, չի հետաքրքրում նաեւ եվրոպական որեւէ երկրի ազգային պատվիրակության գեթ մեկ պատգամավորի։ Մինչդեռ, նրանցից որեւէ մեկը ոչ մի հարմար առիթ բաց չի թողնում խոսելու մարդու իրավունքներից եւ ժողովրդավարությունից։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է մեկ բան՝ սա՛ է Եվրոպայի Խորհրդի իրական ժողովրդավարական դեմքը՝ կեղծ ժողովրդավարական դեմքը։ Ես այլեւս ավելացնելու ոչինչ չունեմ»։

Ի դեպ, քիչ անց ԵԽԽՎ լիագումար նիստում ելույթ է ունենալու ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը եւ Նաիրա Զոհրաբյանը մեզ տեղեկացրեց, որ նույն այդ հարցը ինքը ուղղելու է նաեւ ԵԽ գլխավոր քարտուղարին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930