Լրահոս
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյան. «Բա անմոռուկով տորթը կուտվի՞»

Ապրիլ 21,2015 16:38

Այսօր ապրիլի 21-ին հոգեբան Ռուբեն Աղզումցյանը եւ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը «Հայելի» ակումբում խոսեցին Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում կիրառվող խորհրդանիշների եւ ատրիբուտների անընդունելի կամ տեղին կիրառման թեմայով:

Ահարոն Ադիբեկյանն օրինակ տարակուսած է, իր ուսանողներից մեկը պատմել էր անմոռուկով տորթի մասին. «Բա անմոռուկով տորթը կուտվի՞, ոնց կարելի է ուտել այդ տորթը, ես զարմանում եմ, թե ինչ ասել է այս ամեն ինչը:100-ամյակի կարգախոսը երկու բառ է՝ «հիշում եմ», որը սգո նշան է, եւ «պահանջում եմ»՝ համախմբվածության նշան է: Ախր դրանք տարբեր սոցիալ-հոգեբանական բաղադրիչներ են: Օրինակ, երբ Ամերիկայում սևամորթ տղայի են սպանում, այնտեղ այդ տղայի նկարով շապիկներով ցույցի դուրս գալն ընդունված բան է, Հայաստանում մի քիչ այլ է: Իսկ անմոռուկով տորթը բավականին լուրջ խնդիր է՝ ի՞նչ տրամադրությամբ ես ուտելու»:

Հոգեբան Ռուբեն Աղզումցյանի ձեւակերպմամբ, պետք է հասկանանք, որ նշանային համակարգը մարդու համար մեծ նշանակություն ունի. «Դա առաջացնում է հիշողության ակտիվություն, զուգորդումներ…Պետք է հաշվի առնել նշանային համակարգի ազդեցությունը գիտակցական եւ ենթագիտակցական մակարդակներում»: Որպես օրինակ, նա նշեց գովազդները. «Գովազդի ձեւեր կան, որոնք արգելված են, քանի որ ազդում են ենթագիտակցության վրա: Ոչ ճիշտ դրսեւորումների շարքից է խմորեղենի վրա անմոռուկի նշան անելը»:

Հոգեբանը համոզված է, որ հարյուրամյակի միջոցառումների ժամանակ պետք չի ողբալ, հիշել է պետք, որ հաղթող ազգ ենք:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930