Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովը դատապարտել է ադրբեջանցի ականավոր քաղաքացիական ակտիվիստ Ռասուլ Ջաֆարովի դատավճիռը: Վերջինս Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից ապրիլի 16-ին 6.5 տարվա ազատազրկման է դատապարտվել:
«Պարոն Ջաֆարովը շատ լավ ճանաչված է Եվրոպայի խորհրդում եւ մասնակցել է վեհաժողովի նիստերի ընթացքում կազմակերպված մի շարք հարակից իրադարձություների: Նա Մարդու իրավունքների ակումբի հիմնադիրն ու առաջնորդն է, եւ նախքան 2012 թվականին Բաքվում անցկացված «Եվրատեսիլ» երգի մրցույթը՝ «Երգիր հանուն ժողովրդավարության» նախաձեռնության համակարգողն ու հունիսին տեղի ունենալիք Եվրոպական խաղերի «Սպորտը հանուն իրավունքների» համակարգողն էր»,- մասնավորապես նշված է հայտարարությունում:
Հանձնաժողովի հայտարարությունում նաեւ ասված է, որ Ռասուլ Ջաֆարովը հասարակական կազմակերպության ղեկավարի եւ մարդու իրավունքների պաշտպանության գործունեության հետ կապված դատապարտվել է «հարկերից խուսափելու», «ուժերի չարաշահման» եւ «ապօրինի բիզնես իրականացնելու» համար: «Դատավարության ընթացքում մի շարք ընթացակարգային թերություններ, այդ թվում՝ իրավունքի պաշտպանության խախտումներ են հաղորդվել միջազգային դիտորդների կողմից»:
ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովը գտնում է, որ Ջաֆարովի դատավճիռը համաչափ չէ այն մեղադրանքներին, որ վերագրվում են նրան եւ պարզվում է, որ իր քաղաքական գործունեության ու միջազգային կառույցների հետ համագործակցության համար հաշվեհարդար է: Հանձնաժողովը նշում է, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի վճիռը վերջնական չէ»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ