Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակակից հայ արվեստի գործեր` Գերմանիայում

Ապրիլ 21,2015 15:58

Գերմանիայի Ուբեռլինգեն քաղաքի պատկերասրահում հաջորդ տարվա հունիսին հայ ժամանակակից արվեստի գործերի ցուցադրություն է լինելու: Այն կազմակերպվել է «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախաձեռնությամբ ու նվիրված է Հայոց ցեղասպանության 100 ամյակին:

«Սա մտածված ընտրություն էր՝ հենց 2016 թվականը, որովհետեւ այս տարի բազմաթիվ ցուցահանդեսներ ու միջոցառումներ կան եւ որ հետաքրքրությունը, սպասումների ալիքը չմարի, փորձեցինք հաջորդ տարի տեղափոխել ցուցադրությունը: Որ ազդարարենք` միայն 100 ամյակին չէ, որ հայկական հարցը արդիական է, այլ յուրաքանչյուր ամիս»,- այսօր «Մեդիա» կենտրոնում ասաց հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը:

Ըստ նրա, ցուցահանդեսին կմասնակցեն ժամանակակից արվեստի ձեւավորման գործում ներդրում ունեցած արվեստագետները: Կներկայացվեն

Վազգեն Բաժբեուկ- Մելիքյանի, Կամո Նիգարյանի, Նարեկ Ավետիսյանի, Օվսաննա Շեկոյանի, Վահան Ռումելյանի գործերը, իսկ Գագիկ Հարությունյանն էլ ցուցահանդեսին իր լուսանկարչական գործերն է ներկայացնելու:

Նրա խոսքով, հիմնադրամը մարտին Գերմանիա է գործուղել հայ նկարիչ Տիգրան Կիրակոսյանին, նա այնտեղ մինչեւ մայիսի 10-ը աշխատելու է գերմանական գեղարվեստի ակադեմիայի արվեստանոցներում ու Հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված ցուցահանդես է ունենալու մայիսի 11-ին եւ «Ձայն անցյալից խորագրով» 20 գործ է ցուցադրելու:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930