Այսօր ապրիլի 21-ին հայրենիք վերադարձավ Հայաստանի սամբոյի պատվիրակությունը, որը մեկնել էր Սերբիա՝ մասնակցելու Նովի-սադ քաղաքում անցկացվող Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնությանը:
Հիշեցնենք, որ մեր մարզիկները նվաճեցին 1 ոսկե, 3 արծաթե, 4 բրոնզե մեդալ.
Երրորդ հորիզոնականներն զբաղեցրեցին Հարություն Սարգսյանը /պատանի՝ 52 կգ/, Դանիել Գաբրիելյանը /պատանի 60կգ/, Գրիգոր Սահակյանը /պատանի, 87կգ/, Արման Նիազյանը /երիտասարդ, 48կգ/, արծաթե պարգևների արժանացան պատանիներից Դավիթ Նալբանդյանը /81 կգ/, երիտասարդներից՝ Վոլոդյա Սարգսյանը /62 կգ/ և Միշա Նազարյանը /82կգ/, իսկ երիտասարդների առաջնության 90-կգ քաշային կարգում Էդիկ Պետրոսյանը գրավեց առաջին տեղն ու նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
«Զվարթնոց» օդանավակայանում մեր նորընծա չեմպիոնը հայտարարեց. «Հաղթանակս նվիրում եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, բոլոր անմեղ զոհերի հիշատակին և հատկապես նրանց, ովքեր 100 տարի առաջ դիմեցին ինքնապաշտպանության, զենք վերցրին, պաշտպանեցին մեր ազգի պատիվը, կյանքը, հայրենիքը, կռվեցին ու հաղթեցին»:
Կարդացեք նաև
www.sambo.am
Չեմպիոնական գոտեմարտը՝