Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ պատմաբանի, Գերմանիան փորձում է պատժել Թուրքիային

Ապրիլ 21,2015 15:15

«Առաջիկայում Թուրքիան պատրաստ չէ առերեսվելու իր պատմության հետ»,-այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ասաց պատմաբան Գեւորգ Մելքոնյանը: Նրա խոսքերով` Գերմանիան երեկ հայտարարեց, որ ընդունելու է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ, որով իրադարձությունները համարելու է 20-րդ դարի ցեղասպանության օրինակ. «Սա, ըստ էության Թուրքիայի համար մահացու հարված էր` ե’ւ բարոյական, ե’ւ պատմական, որովհետեւ եթե իրադարձությունները ցեղասպանություն է անվանում մի պետություն, որն առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ լինելով Թուրքիայի դաշնակից, սա նշանակում է, որ Թուրքիայի բոլոր փաստերն ու փորձերը արդյունքի չեն հասնի: Գերմանիան ոչ միայն աջակցել է Թուրքիային, այլ նաեւ գերմանացի որոշ սպաներ անմիջական մասնակցություն են ունեցել հայերի տեղահանմանը եւ ինքնապաշտպանական մարտերի ճնշմանը»:

Մելքոնյանի ներկայացմամբ` վերջին մեկ տարում Գերմանիայում քրիստոնեական մեծ շարժում է գնում, 3 անգամ խոշոր հակամուսուլմանական, հակաթուրքական ակցիաներ են եղել, 5 միլիոնանոց թուրքական համայնք կա, Բունդեսթագում ունեն թուրք պատգամավորներ, եւ ընդունելով Հայոց ցեղասպանությունը՝ Գերմանիան փորձում է ոչ միայն քավել իր մեղքերը, այլեւ փորձում է խոչընդոտել ամբողջ պետության թուրքացման գործընթացը:

Մելքոնյանի կարծիքով, Գերմանիան փորձում է պատժել Թուրքիային` իսլամիստներին աջակցելու եւ ՆԱՏՕ-ին հակառակ քաղաքականություն վարելու համար:

Ինչ վերաբերում է` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման «ցեղասպանություն» բառը կասի՞, թե` ոչ, ապա Մելքոնյանն ասաց, որ այդ այնքան էլ էական չէ. «Ռեյգանն էլ էր ասել այդ բառը, բայց արդյունք չտվեց: Պետք չէ բառերի վրա կենտրոնանալ: Մենք պետք ավելի լավ աշխատենք թուրքական հասարակության հետ»:

Aravot.am-ը հետաքրքրվեց` Ի՞նչ ազդեցություն կարող է թողնել Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը, այն որեւէ լուրջ հետեւանք կառաջացնի՞: Մելքոնյանի պատասխանը` շուտով տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930