Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրողը խնդրեց Վարդան Պետրոսյանի նկատմամբ խիստ պատիժ նշանակել

Ապրիլ 21,2015 14:47

Վերաքննիչ քրեական դատարանը ապրիլի 21-ին քննում է Վարդան Պետրոսյանի գործով տուժողների եւ տուժողների իրավահաջորդների բողոքը: Գործով մեղադրող Սարգսյանը հայտարարեց, որ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի նշանակած պատժի չափն անհիմն է:

Նա նշեց, որ դատարանն արձանագրել է, որ Վարդան Պետրոսյանը ցուցաբերել է հանցավոր ինքնավստահություն, սակայն այն ներառված չէ նշանակված պատժաչափի մեջ. «Տրամաբանորեն վերլուծելու արդյունքում՝ պատժի մեղմ կամ խիստ լինելու հարցը որոշելիս հաշվարկելիս կլինի, որ 4-6 տարին կլինի մեղմ պատիժ, 6-8 տարին պետք է լինի միջին, իսկ 8-10 տարին՝ խիստ: Այս պարագայում դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալը գործել է հանցավոր ինքնավստահությամբ, որի արդյունքում երկու անձ զոհվել է, ամբաստանյալը չի զղջացել կատարած արարքի համար: Դատարանը նշանակել է մեղմ պատիժ՝ առանց պատճառաբանելու: Դատարանից խնդրում եմ բեկանել Կոտայքի մարզի առաջին ատյանի նշանակած պատիժը եւ նշանակել նույն հոդվածով խիստ պատիժ»:

Vardan_Petrosyan-1Տուժողների եւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը նշեց, որ համակարծիք է մեղադրող Սարգսյանի առաջարկած պատժի չափին. «Դատարանը անարդարացիորեն անտեսել է առաջացած վտանգավոր հետեւանքների ծավալը՝ 2 մահ, 4 անձանց մարմնական վնասներ, այդ պատճառով էլ պատժի չափն ընտրելիս հանգել է սխալ հետեւությունների»:

Մանրամասները՝ շուտով տեսանյութում:

Տուժողներ Արթուր Հակոբյանը եւ Նաիրա Հայրապետյանը միացան բողոքներին: Արթուր Հակոբյանը իր խոսքում կոչ արեց վարորդներին չգերազանցել արագությունը եւ ղեկին ոգելից խմիչք չօգտագործել: Իսկ Նաիրա Հայրապետյանը հայտարարեց, որ իրենք ձայնագրել են այն պահը, երբ Վարդան Պետրոսյանի բարեկամներն իրենց 20 հազար դոլար են փոխանցել:

Մանրամասները՝ շուտով տեսանյութում:

Դատարանը ընդմիջում խնդրեց, այժմ դատական նիստը շարունակվում է:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հեկտոր says:

    Վարդանը միայն տաղանդաբոր դերասան չի ,նաև ոչ պակաս ազգանվիրյալ գործիչ է…Բա դու ուր ես ,այ հայ ժողոբուրդ ,երբ ես տեր կանգնելու քո ազգային արժեքներին ,..Վրդան Պետրոսյանին չի կարելի մեկուսացնել ,նա արվեստին , ազգին նվիրված ,տաղանդավոր անհատ է ,պահպանիր ,տեր կանգնիր նրան…

  2. dyadyur says:

    Հարգելի Ամի Չիչակյան,դատախազը դատարանում`պետության անունից հանդես է գալիս որպես մեղադրող: Ուստի նա դատարանից ոչինչ չի ԽՆԴՐՈՒՄ,նա ՊԱՀԱՆՋՈՒՄ Է:Իսկ խնդրել նա կարող է միայն կաշառք:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930